Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կմնա սերունդների անեծքը

Կմնա սերունդների անեծքը
23.12.2024 | 13:23

Երբ 2018-ի ապրիլի վերջերին սա Հանրապետության հրապարակում քամակն էր ճղում, թե՝ կամ ես կլինեմ վարչապես, կամ Հայաստանը վարչապես չի ունենա, ինքը լավ գիտեր՝ ինչ դավադիր ծրագիր իրագործելու համար է բերվում իշխանության: Այդ ծրագիրն այսօր մոտենում է վերջնագծին, իսկ վաղը, երբ Հայաստանը կառերեսվի պետականություն կորցնելու փաստին, սա կլքի կառավարության շենքը, և Հայաստանը ոչ միայն վարչապետ, ընդհանրապես ինքնիշխանություն չի ունենա: ՈՒ շրջանը կփակվի: Կմնա սերունդների անեծքը բոլոր նրանց վրա, ովքեր 2018-ի ապրիլի վերջերին Հանրապետության հրապարակում գոռում էին «Նիկոլ, վարչապետ», 2020-ի նոյեմբերի 9-ից հետո էլ չգիտակցեցին, թե ինչ աղետ են բերել իրենց ու երկրի գլխին:

23.11.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ